Փոխզիջումների ճանապարհով կոնֆլիկտեր լուծելն «ադաթ» է ամբողջ աշխարհում.Արամ Մանուկյան
«Փոխզիջումների ճանապարհով կոնֆլիկտեր լուծելն «ադաթ» է ամբողջ աշխարհում: Լրացուցիչ տարածքներ ապահովագրելիս էլ նպատակը եղել է այն, որ հետագայում այդ տարածքների հաշվին լուծվի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդիրը: Կոմպրոմիսային լուծման է պետք գնալ, որը ժողովրդի սրտով չի լինելու: Ցանկացած փոխզիջում ցավոտ է լինելու, սակայն կեղծ հայրենասիրությունը պետք է մի կողմ դնել»,-այսօրվա քննարկմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Հայաստանի իշխանությունները պետք է որոշում կայացնեն և դրա մասին հայտնեն ժողովրդին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին նախապատրաստվեն խաղաղությանը,ասում է նա:
