Հալեպի տարհանումն աշխարհում խոշորագույն մարդասիրական ակցիա.Պուտին
«Հալեպից իրականացված տարհանումը խոշորագույն միջազգային մարդասիրական ակցիան դարձավ աշխարհում:Մենք կազմակերպեցինք և հազարներով, տասնյակ հազարներով դուրս բերեցինք մարդկանց` ոչ միայն արմատականորեն տրամադրված զինված խմբավորումներին ու նրանց ներկայացուցիչներին, այլև կանանց ու երեխաներին: Խոսքը 100 հազարից ավելի մարդկանց մասին է, որոնք դուրս բերվեցին Հալեպից»,- «Интерфакс»-իփոխանցմամբ այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Սա արդի աշխարհում խոշորագույն, ես դա ցանկանում եմ ընդգծել, խոշորագույն միջազգային հումանիտար ակցիան է»,- հայտարարել է ՌԴ նախագահը:
