Պուտինի գրեթե 4 ժամ տևած մամուլի ասուլիսը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը տևեց 3 ժամ 50 րոպե: Պետության ղեկավարը գրեթե չորս ժամվա ընթացքում հասցրել Է պատասխանել 62 հարցի, հաղորդում է Interfax-ը։ Անցյալ տարի Պուտինի ասուլիսը տևել է 3 ժամ 10 րոպե, և այդ ընթացքում Պուտինը պատասխանել Է ԶԼՄ-ների ներկայացուցիչների 47 հարցի:
Ժամանակի առումով ամենատևականը եղել Է Պուտինի տարեկան մամուլի ասուլիսը 2008 թվականին. այն տևել է չորս ժամ 40 րոպե, որի ընթացքում նախագահը հասցրել Է պատասխանել 100-ից ավելի հարցերի։
