Հայտնի է Արամ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի դաշինքի անունը
«Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դաշինքը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «ԵԼՔ» անվանումով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին կուսակցությունները հուշագիր ստորագրեցին՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին միասնաբար մասնակցելու վերաբերյալ։
