Քաղավիացիայի վարչությունը կմիացվի տրանսպորտի նախարարությանը
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը կմիավորվի ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ: Armtimes.com-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել են ե՛ւ նախարարությունից, ե՛ւ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից: «Միավորման հարցը քննարկվում է, այժմ ուսումնասիրվում է հնարավոր միացման ձեւաչափը»,- միավորման վերաբերյալ մեր հարցին ի պատասխան ասաց քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը՝ միավորման ժամկետների մասին որեւէ բան չհստակեցնելով: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
