Սարսափելի դեպք. Մոսկվայում անհայտ անձը դյուրավառ հեղուկով 2 ադրբեջանցու է հրկիզել
Նոր Մոսկվայում անհայտ անձը կենցաղային վեճի արդյունքում հրկիզել է 3 հոգու, ում հետ ավելի վաղ համատեղ խնջույքի է մասնակցել. այս մասին հայտնել Интерфакс-ը: Նշվել է, որ տուժածներից երկուսն ադրբեջանցիներ են: Անհայտ անձը Մոսկվայի Սոսենսկոե բնակավայրում վերջիններիս հրկիզել է սպիրտային խմիչք օգտագործելուց հետո առաջացած վիճաբանության ժամանակ: Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել: Ադրբեջանցի հայրն ու որդին, ինչպես նաև տեղի 27-ամյա բնակիչներից մեկը 50-60 տոկոս այրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: Տուժածներից ամենատարեցը դեկտեմբերի 19-ին մահացել է:
