«Ժողովուրդ» օրաթերթ գրում է. «Նոր Սահմանադրությունը, որն ուժի մեջ է մտել անցած տարվա դեկտեմբերի 22-ից, ուշագրավ միտում ունի: Այն կառուցված է մի տրամաբանությամբ, որի պայմաններում Սերժ Սարգսյանի վաղաժամ պաշտոնանկությունը, կամ վատառողջության հիմքով լիազորությունները վայր դնելը բացառվում է: Իսկ ավելի կոնկրետ, եթե ինչ-ինչ պատճառով Սերժ Սարգսյանը վաղաժամ զրկվի իր լիազորություններից, ապա Հայաստանում իսկական սահմանադրական ճգնաժամ կստեղծվի: Նշենք, որ նախագահի պաշտոնի թափուր մնալու դեպքում նրա պարտականությունները կատարում է ԱԺ նախագահը: Բայց արդյոք այդ դեպքում պետք է նախկին լիազորությամբ նոր նախագահ ընտրվի, եթե այո, ապա ինչ ժամկետով եւ այսպես շարունակ: Այսինքն՝ նոր Սահմանադրության տեքստը գրողները չեն համարձակվել Սերժ Սարգսյանի վաղաժամ պաշտոնանկության տարբերակը դիտարկել եւ, ըստ այդմ, լուծումներ նախատեսել: Իսկ եթե նրանց հույսերը չարդարանան, եւ Սերժ Սարգսյանը վաղաժամ ասպարեզից հեռանա, ապա Հայաստանը կհայտնվի «իրավական քաոսում»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը