Առևանգված լիբիական ինքնաթիռը վայրէջք է կատարել Մալթայում. մանրամասներ. տեսանյութ
Մալթայում վայրէջք է կատարել ներքին չվերթ իրականացնող լիբիական ինքնաթիռը։ Տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռն առևանգվել է։ Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը հայտարարել է, որ իրեն հայտնել են լիբիական ավիաընկերության ինքնաթիռի առևանգման մասին, որը վայրէջք է կատարել Մալթայի օդանավակայանում։ Օդանավակայան են ժամանել արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները, օդանավակայանից բոլոր չվերթերը հետաձգվել են։
