Ինքնաթիռում հարձակվել են Իվանկա Թրամփի վրա (տեսանյութ)
New York Daily News-ը հայտնել է,որ etBlue ավիաընկերության ինքնաթիռի ուղևորներից մեկը հարձակվել է Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի վրա և սկսել վիրավորել նրան. «Ձեր հայրը կործանում է երկիրը։ Ինչո՞ւ է նա մեր չվերթով թռչում։ Նա պետք է թռչի անձնական ինքնաթիռով»: Ինչպես նշում է պարբերականը, Իվանկան ոչ մի ուշադրություն չի դարձրել ագրեսիվ ուղևորի վրա։ Արդյունքում տղամադրուն դուրս են հանել ինքնաթիռից:
