«ԱՄՆ-ում պետք է սովորեն արժանապատվորեն պարտվել». Պուտին
Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա հատուկ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ընտրությունների նկատմամբ իր դիրքորոշմամբ ստորացնում է սեփական արժանապատվությունը: Նրանք բոլոր ուղղություններով պարտվում են և մեղքը փնտրում են ուրիշների մեջ: Իմ կարծիքով, դա ստորացնում է իրենց սեփական արժանապատվությունը: Պետք է կարողանալ նաև արժանապատվորեն պարտվել, - ասել է Պուտինը: ՌԴ նախագահն այսօր պատասխանում է բոլոր հարցերին, որոնք վերաբերում են ներքին և միջազգային խնդիրներին ամենամյա հատուկ ասուլիսում, որն անցկացվում է առևտրի միջազգային կենտրոնում:
