Ինչո՞ւ են անտեսվում հանցանքի հատկանիշ պարունակող հայտարարությունները. հերթական աղաղակող փաստերն ընդդեմ Արտեմ Ասատրյանի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս հոկտեմբերի 21-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր քաղաքացի Նարինե Մանուկյանի՝ աղաղակող փաստերով լի հայտարարությունը, ըստ որի` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հաշմանդամ երեխաների անվասայլակների վրա գումար է աշխատում, զինհաշմանդամների ու «Փարոս» ստացողների գումարներն է յուրացնում: Մոտ մեկ ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցումով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` հասկանալու համար` արդյո՞ք հայտարարությանն իրավական գնահատական տրվել է: Դատախազությունից խոստացել էին պատասխանել, սակայն մինչ օրս որեւէ մեկնաբանություն չկա: Եվ, ահա, հերթական անգամ «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգ ստացավ Արտեմ Ասատրյանի գործունեության վերաբերյալ: «Պրոթեզաօրթոպետիկ» ՍՊԸ-ի 33 աշխատակիցներից 22-ը Ամանորի շեմին կկորցնեն իրենց աշխատանքը. ընկերությունը ֆինանսական ծանր կացության մեջ է հայտնվել: Պատճառը ՍՊԸ տնօրեն Գագիկ Բաբայանի հավաստիացմամբ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն է: Նրա թողտվության հետեւանքով անհայտ ծագմամբ ինչ-որ ընկերություններ են հաղթում մրցույթներում` ներկայացնելով իրենց կողմից նշված գումարից 100-500 դրամ պակաս գումար. «Երեւի նախարարությունից մեկը նախապես ասում է մյուս մրցակիցներին, թե մենք ինչքան գումար ենք առաջարկել մրցույթի համար: Ուզում են մեզ դուրս թողնել: Բայց այսօր նախարարությունում չկա մեկը, ով պրոթեզավորման ուղղությամբ մասնագիտացված կլինի, ինչպես ես»,- ներկայացրեց տնօրենը: Նա տարակուսանք հայտնեց, թե ինչպես է սոցապնախարարությունում շինարարական «Ագաթ-777» ընկերությունը հաշմանդամների սպասարկման մրցույթի մասնակցում»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»․ Սիրուշո 2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել. հայտարարություն Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակը Վարչական դատարանն արգելեց ՀՀ ՊՆ-ին վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից․ փաստաբան Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում 20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. Կոբախիձե 1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10․ Մամիկոն Ասլանյան Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. «07»-ի վարորդը մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք» Հիմարությու՛ն է մանդատները չվերցնելը․ Անժելա Թովմասյան (video) ԳՇ պետը ճիշտ չի ասում. Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել (video) 3 պատճառ՝ ինչու պետք է չհրաժարվել մանդատներից... (video) Ասեմ՝ ինչու են հենց Զվարթնոցում նկարել Ծառուկյանի դեմ այս խայտառակ ապօրինությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Կատաստրոֆիկ է․ Ռուսաստանը հենց չճանաչի ՀՀ ընտրության արդյունքները, ուրեմն․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am