Փակ հանդիպում` Ծառուկյանի մոտ. «Փաստ»
«Փաստի» աղբյուրների տվյալներով` երեկ Գագիկ Ծառուկյանի մոտ տեղի է ունեցել փակ հանդիպում, որտեղ Ծառուկյանը քննարկել է իր` քաղաքականություն վերադառնալ–չվերադառնալու հարցը: Մեր տվյալներով` խորհրդակցությանը քիչ մարդ է ներկա եղել: Միայն նրանք, ում հետ նա ցանկացել է կիսել իր մտադրությունները: Մենք պարզեցինք միայն, որ հանդիպման ֆորմատը քաղաքական չի եղել, և դրան մասնակցել են նաև Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
