Այսօր` փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 24-ամյա Նորիկ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի 72 ZZ 702 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում` «Դվին Պանդոկ» հյուրանոցային համալիրի մոտ, բախվել է էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, չի տուժել: Դեպքի վայր են ժամանել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 և 11 հրշեջ-փրկարարական ջոկատները` 1–ական մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Փաստի առթիվ ՃՈ սպայական ջոկի ավագ տեսուչ Արմեն Ասլանյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների` ավտոմեքենան վարելու ընթացքում վարորդի ինքնազգացողությունը վատացել է և նա չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչից հետո տեղի է ունեցել վթարը: Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդը սովորում է Երևանի Տնտեսագիտական (ժողինստիտուտ) համալսարանում:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը