Ազգային ժողովի և Դումայի հանձնաժողովների համատեղ հայտարարությունը

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ հայտարարությունը 2016թ. դեկտեմբերի 22-ին Երեւանում կայացավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի (այսուհետ՝ Կողմեր) համատեղ նիստը:Հանդիպման ընթացքում հաստատվեց երկու Կողմերի միջեւ համագործակցության եւ բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման ընդհանուր ուղղվածությունը, բարձր գնահատական տրվեց միջխորհրդարանական փոխգործունեության ձեւավորված մեխանիզմին, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային համագործակցության շրջանակում:Համատեղ նիստի մասնակիցները խստորեն դատապարտեցին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի արդյունքում ստորաբար սպանվել է Թուրքիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ա. Գ. Կարլովը:Քննարկելով տնտեսական համագործակցության հեռանկարները եւ ինտեգրացիոն դինամիկան Եվրասիական տնտեսական միության շրջանակում, ինչպես նաեւ միջխորհրդարանական համագործակցության նախաձեռնություններն ու աջակցությունը բիզնես նախագծերի իրագործման եւ ներդրումների գրավչության համար.Կողմերը կարեւորում են տնտեսական ինտեգրացիայի զարգացումն ու խորացումը, Եվրասիական տնտեսական միության, որպես ժամանակակից, արդյունավետ եւ մրցունակ ինտեգրացիոն միության, խնդիրների եւ նպատակների իրագործման համար;Կողմերը ձգտում են ստեղծել բարենպաստ պայմաններ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքային ուժի ազատ շարժի ձեւավորման համար, ի շահ համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության իրականացման` տնտեսության այն ոլորտներում, որոնք սահմանված են Եվրասիական տնտեսական միության Պայմանագրում;Կողմերն աշխատանքներ են տանում ազգային օրենսդրության հետագա ներդաշնակության համար՝ ի նպաստ ինտեգրացիոն փոխգործունեության ամրապնդման եւ տնտեսության լրացուցիչ աճի;Կողմերը վերահաստատում են պատասխանատվությունը իրենց երկրի քաղաքացիներին Եվրասիական տնտեսական միության նշանակությունը պարզաբանելու գործում՝ որպես անկախ ինքնավար պետությունների սերտ փոխներգործության մեխանիզմի, եւ որպես նոր տնտեսական հարթակում քաղաքացիների եւ բիզնեսի համար հասկանալի եւ գրավիչ, կայուն ու երկարաժամկետ ձեւաչափի: Այդ նպատակին հասնելու համար Կողմերը զգալի դեր են հատկացնում փոխադարձ հետաքրքրություն առաջացնող հարցերի վերաբերյալ կարծիքների պարբերաբար փոխանակմանը;Կողմերը մտադիր են շարունակել տեղեկատվական աշխատանքը միջխորհրդարանական շփումների շրջանակում եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հարթակնեում, որն ուղղված է եվրասիական տնտեսական ինտեգրման գաղափարների հանրամատչելիության, ԵԱՏՄ միասնական կերպարի ձեւավորմանը, ինչպես նաեւ խորհրդարանականների եւ հասարակության հետ շփման ընթացքում պարզաբանել ընթացող ինտեգրացիոն գործընթացների նշանակությունը՝ նպաստելով ԵԱՏՄ իմիջային բաղադրիչին;Կողմերը կարեւորում են երկարաժամկետ ներդրումների ներգրավման գործում խորհրդարանական աջակցության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, հեռանկարային համատեղ ծրագրերի իրականացմանը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացները:Քննարկելով տարածաշրջանային անվտանգությունը, հայ-ռուսական hամագործակցությունը եւ տարածաշրջանային անվտանգության ապահովումը Հարավային Կովկասի տարածքում.Կողմերը կարեւորում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ս.թ. հոկտեմբերի 14-ին ընդունված հայտարարությունը եւ հաստատում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի ,պետությունների տարածքային ամբողջականության հիման վրա;Կողմերը հաստատում են ս.թ. հուլիսի 4-ին Երեւանում ստորագրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հայտարարության արդիականությունը;Կողմերն ընդգծում են խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման անհրաժեշտությունը՝ միջազգային ջանքերի հետագա աջակցման համար, որոնք ուղղված են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության պահպանման եւ վստահության մթնոլորտի ստեղծման համար;Կողմերը մտադիր են շարունակել տեղեկատվական աշխատանքները միջխորհրդարանական ձեւաչափերում՝ ուղղված 1994 եւ 1995թթ. զինադադարի անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարմանը;Կողմերը կարեւորում են ս.թ. մայիսի 16-ին Վիենայի եւ ս.թ. հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները, եւ անընդունելի են համարում հակամարտության գոտում իրավիճակի սրումը;

Կողմերը սատարում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին՝ ուղղված իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջընթացի համար պայմանների ապահովմանը:Քննարկելով համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում՝ ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական միություն, ՍԾՏՀԿ ԽՎ.Կողմերն ընդգծում են միջազգային խորհրդարանական հարթակներում (ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական միություն, ՍԾՏՀԿ ԽՎ եւ այլն) Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական պատվիրակությունների գործունեության համակարգման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով դաշնակցային պարտավորությունները՝ նպատակ ունենալով հայ-ռուսական փոխազդեցության ամրապնդումն ու միջազգային արդիական հիմնահարցերի շուրջ համաձայնեցված նախաձեռնություններով հանդես գալը;Կողմերը մտադիր են ակտիվացնել համագործակցությունը՝ նպատակ ունենալով հակազդել տարաբնույթ նախաձեռնություններին եւ քայլերին, որոնք հակառակվում են Կողմերի պետության/պետությունների շահերին;Կողմերը կարեւոր են համարում միջազգային խորհրդարանական հարթակներում համակարգված աշխատանքի վարումը, որն ուղղված է աշխարհի խորհրդարանականների հետ հարաբերությունների կառուցմանը՝ հավասարության եւ անվտանգության անբաժանելիության, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքի կամ նրա կիրառման հրաժարման հիման վրա՝ գործելով քաղաքական-դիվանագիտական մեթոդներով;Կողմերը բարձր են գնահատում միջխորհրդարանական կապերը, որոնք կարեւոր մեխանիզմի գործառույթ են կատարում հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների նորմերի մշակման եւ կատարելագործման հարցում կանոնաստեղծ զարգացման ապահովման գործում, ինչպես նաեւ ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ շրջանակում սերտ համագործակցության համար, ինչը լայն հնարավորություն է բացում փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման եւ հաջողության հասնելու գործում;Կողմերը նշում են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանականների հետագա համագործակցության անհրաժեշտությունը՝ ի նպաստ օրենսդրական դաշտի ներդաշնակեցման;Կողմերը ողջունում են 2017թ.-ին ք. Սանկտ-Պետերբուրգում 137-րդ Վեհաժողովն անցկացնելու Միջխորհրդարանական միության որոշումը:Կողմերը կարեւոր նշանակություն են տալիս Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը՝ նպատակ ունենալով քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար եւ փոխհետաքրքրություն առաջացնող այլ ոլորտներում բարեկամական եւ փոխշահավետ կապերի հետագա զարգացումը;Կողմերը ողջունում են կայացած քննարկումների արդյունքները, եւ հայատարարում են, որ պատրաստ են հետեւողական աշխատանք տանել՝ ի շահ հայ-ռուսական միջպետական համագործակցության շրջանակում ընդունված որոշումների իրագործման;Կողմերը համակարծիք են, որ համատեղ նիստերը լրացուցիչ ազդակ են տալիս ազգային օրենսդրության ներդաշնակեցմանը եւ զարգացմանը, ինչպես նաեւ իրավակիրառական պրակտիկայի կատարելագործմանը;Կողմերը հաստատում են իրենց հետաքրքրվածությունը եւ պատրաստակամությունը համատեղ խորհրդարանական նախագծերի եւ միջոցառումների պարբերաբար կազմակերպման համար՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական դումայի այլ խորհրդարանական հանձնաժողովների եւ կոմիտեների մասնակցությամբ;Կողմերը հերթական համատեղ նիստը կհրավիրեն ք. Մոսկվայում 2017թ-ին:
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Բ. Զաքարյան
ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Ի. Կալաշնիկով

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»․ Սիրուշո 2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել. հայտարարություն Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակը Վարչական դատարանն արգելեց ՀՀ ՊՆ-ին վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից․ փաստաբան Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում 20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. Կոբախիձե 1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10․ Մամիկոն Ասլանյան Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. «07»-ի վարորդը մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք» Հիմարությու՛ն է մանդատները չվերցնելը․ Անժելա Թովմասյան (video) ԳՇ պետը ճիշտ չի ասում. Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել (video) 3 պատճառ՝ ինչու պետք է չհրաժարվել մանդատներից... (video) Ասեմ՝ ինչու են հենց Զվարթնոցում նկարել Ծառուկյանի դեմ այս խայտառակ ապօրինությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Կատաստրոֆիկ է․ Ռուսաստանը հենց չճանաչի ՀՀ ընտրության արդյունքները, ուրեմն․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am