Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործում խոչընդոտներ կան
Հրաչյա Հարությունյանի արտահանձնման հարցն այս պահին ՌԴ իրավասու մարմինների գործունեության ոլորտում է։ Այս մասին դեկտեմբերի 22-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ «Իմ տեղեկություններով, նրա դեմ քաղաքացիական հայցեր կան, եւ կոնվենցիոն հիմքերի տեսանկյունից դա դիտարկվում է որպես Հրաչյա Հարությունյանին արտահանձնելու խոչընդոտ։ Այս պահի դրությամբ հարցը ՌԴ լիազոր մարմինների գործունեության ոլորտում է։ Մեզ վստահեցրել են, որ պատրաստվում է փաստաթղթերի փաթեթ, որի հիմնական մասը վերաբերում է արտահանձնմանը»,– ասաց նախարարը:
