Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրուցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը առաջին հերթին մանրամասնեց, թե ինչն է պատճառը, որ գործադիրի նիստը տեւեց բավական երկար` մոտ 2 ժամ: «Ասեմ` ինչու երկար տեւեց նիստը: Որովհետեւ բավական մանրամասն քննարկել ենք Ընտրական օրենսգիրքը, ԱԺ քառօրյան: Եւ պետք է ձեզ հիասթափեցնեմ. գիտեմ, թե հատկապես ինչ եք սպասում դուք` լրագրողներդ: Այսօրվա նիստի ընթացքում կոալիցիայի, համագործակցության վերաբերյալ որեւէ հարց չի քննարկվել: Ես կարծում եմ, որ մինչեւ մեկ շաբաթվա ընթացքում, մյուս շաբաթվա ավարտ կունենանք որոշում: Այս պահին քննարկումները շարունակվում են»,- ասաց Շարմազանովը:
Լրագրողների դիտարկմանը` թե ինչու են ձգձգվում Դաշնակցության հետ կոալիցիայի շուրջ բանակցությունները` Շարմազանովը արձագանքեց. «Ի՞նչն է ձգձգվում: Իսկ ո՞վ է սահմանել կոնկրետ ժամկետ, դու՞ք: Դուք գրում եք, դուք հերքում եք, եւ հետո ասում եթ, թե ձգձգվում է: Ոչ մենք, ոչ ՀՅԴ մեր գործընկերները որեւէ կոնկրետ ժամկետ չեն նշել»:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը