Անհուսալի գործընկերը. NYT

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հատեց գիծը՝ լրագրողերի հետ շփման ընթացքում հիշատակելով «հիտլերյան Գերմանիան», ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը և այլ քաղաքական ազատություններ ոտնահարելու հակված ավտորիտար առաջնորդի նրա համբավը: Այս մասին գրում է The New York Times-ը: «Այն պահից, ինչ նա իշխանության գլուխ է եկել ավելի քան 10 տարի առաջ, օգտագործել է իր նախարարական, իսկ հետո նաև նախագահական լիազորությունները ԶԼՄ-ներին, արհմիություններին և այլ ընդդիմադիրների ճնշելու համար»,- նշում է թերթը: Վատագույն մտավախությունները Թուրքիայի նախագահի վարքի հետ կապված հաստատվեցին նոյեմբերին կարևորագույն խորհրդարանական ընտրություններում նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակից հետո՝ ավելացնում է պարբերականը: Դեռևս քվեարկությունից առաջ Էրդողանը վերսկսեց իր պատերազմը Քրդական աշխատավորական կուսակցության դեմ՝ փորձելով բարձրացնել իր վարկանիշը քվեարկությունից առաջ, իսկ հետո «անցավ» «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը, որը հնարավորություն էր ստացել պաշտպանելու ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ քրդերի իրավունքները խորհրդարանում: «Թուրքիայի դաշնակիցներ Ամերիկան և Եվրոպան ամոթալի անգործությամբ հետևում էին թուրքական բանակի դաժանությանը, որը ավիահարվածներ էր հասցնում քրդական օբյեկտների ուղղությամբ երկրի հարավ-արևելքում»,- նշվում է հոդվածում: Ռումբերն ընկել են տասնյակ բնակելի տների վրա, և ռազմական արշավի հետևանքով 2015թ. սկզբից սպանվել են 3100 քուրդ ապստամբ և անորոշ թվով խաղաղ բնակիչներ: «Էրդողանը կարող էր վերջ տալ պատերազմին և թուրքական քաղաքականություն քրդերի ներգրավման գործընթաց սկսել, բայց դրա փոխարեն՝ նա շարժվում է հակառակ ուղղությամբ, ինչի հետևանքով գնալով ավելի շատ մարդ է կանգնում արմատական ճանապարհին՝ կարծելով, թե բռնությունն ավելի շատ ինքնավարության հասնելու միակ միջոցն է»,- գրում է թերթը:  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. ինչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» «Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am