Հայաստանը վարկային տենդի՝ «լիխարադկայի» մեջ է. Նիկոլ Փաշինյան
Արդյոք ՀՀ կառավարությունը տիրապետում է Հայաստանի տնտեսության շուրջ տեղի ունեցող պրոցեսներին և վարկային ընթացքին։Նման հարց բարձրացրեց Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ Հայաստանի հանրապետությունն ընկել է վարկային տենդի՝ «լիխարադկայի» մեջ, և իրավիճակը դուրս է գալիս նրա վերահսկողությունից։ «Նույն կառավարության ընդունած 2016-18 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում է, որ 2016 թվականին պետական պարտքի սպասարկման համար մեր բյուջեից պետք է ծախսվեր 93 մլրդ դրամ, մինչդեռ իրականում 2016 թվականի ընթացքում բյուջեից պետական պարտքի սպասարկման համար ծախսվել է 151 մլրդ դրամ, այսինքն 58 մլրդ դրամով կամ 62 տոկոսով ավելի»,- իր համոզմունքը պարզաբանեց նա:
