Ռիսկեր ու բորբոքված «կրքեր»` Հայաստանի շուրջ

Արևմուտքի պատասխանը` Ռուսաստանին Եվրամիությունը երեկ ևս վեց ամսով երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինայի նկատմամբ ագրեսիա ցուցաբերելու համար: Պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կգործեն մինչև 2017թ. հուլիսի 31-ը: ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ Եվրամիության ներկայացուցիչները նշել են, որ արևմտյան երկրների առաջնորդները պատժամիջոցների երկարաձգումը կապում են Մինսկի համաձայնագրի իրականացման հետ: «Դեկտեմբերի 15-ին Եվրամիության խորհրդի նիստում գնահատելով «Մինսկի համաձայնագրի» իրականացումը՝ ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները ճանապարհ բացեցին ևս 6 ամսով՝ մինչև 2017թ. հուլիսի 31-ը, պատժամիջոցները երկարաձգելու համար»,- ասվում է փաստաթղթում: Հիշեցնենք, Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները սահմանվել են 2014թ. օգոստոսի 1-ից, 2016թ. սեպտեմբերից դրանք ընդլայնվեցին, իսկ այժմ էլ կրկին երկարաձգվեցին: Արևմուտքը, փաստացի, Պուտինին հասկացնել է տալիս, որ հակված չէ զիջել: 2017-ն, այսպիսով, կարող է էլ ավելի բարդ առճակատման տարի դառնալ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների համար: Ինչպիսին կլինեն ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները, թերևս, տարեսկզբին ավելի հստակ կլինի: Սակայն Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի տնտեսական վիճակի պահպանումն ուղղակիորեն ազդում է նաև Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա: ԱՄՆ-ը 10 տարով երկարաձգեց Իրանի դեմ պատժամիջոցները Իր հերթին ԱՄՆ-ը 10 տարով երկարաձգեց Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտել հինգշաբթի կեսգիշերին։ ԱՄՆ-ի օրենսդրության համաձայն՝  նախագահ Բարաք Օբաման պետք է կամ ստորագրեր կամ չընդուներ հակաիրանական պատժամիջոցները երկարաձգելու մասին օրինագիծը, որն ավելի վաղ ընդունել էր ԱՄՆ Կոնգրեսը։ Սակայն Օբաման ոչ մի քայլ չի ձեռնարկել, ուստի փաստաթուղթն ավտոմատ կերպով օրենքի ուժ է ձեռք բերել՝ հաղորդում է գործակալությունը։ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների երկարաձգումը չի ազդի միջուկային համաձայնագրի վրա, Միացյալ Նահանգները նախկինի պես հակված է համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելուն, վստահեցնում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարության մեջ։ «Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի երկարաձգումը որևէ կերպ չի ազդի երկրի դեմ պատժամիջոցային ռեժիմի թուլացման վրա և չի խոչընդոտի կոմերցիոն ընկերություններին գործարքներ իրականացնել իրանական կողմի հետ», պարզաբանել է Ջոն Քերին։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ վարչակազմը նախկինի պես կունենա անհրաժեշտ լիազորությունները՝ պատժամիջոցները հետագայում չեղարկելու համար, եթե Իրանը կատարի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորվածությունները։ «Իրանի հետ միջուկային համաձայնագիրը շարունակում է մնալ ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների և գործընկերների կարևոր ռազմավարական նպատակը», ասում է Քերին։ Մինչդեռ Ռոհանին խոստացել է ԱՄՆ-ի կողմից միջուկային գործարքի խախտմանը պատասխանել ատոմային ռեակտորով նավեր արտադրելով: Իրանի նախագահը Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիին հանձնարարել է ձեռնամուխ լինել միջուկային ուժով նավերի մշակման աշխատանքներին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից միջուկային գործարքի խախտման։ Ռոհանին ԱՄՆ-ի այդ պահվածքը որակել է 2015-ին Իրանի ու Արևմուտքի միջև ստորագրված և 2016-ի հունվարին ուժի մեջ մտած միջուկային գործարքի խախտում։ Նա ընդգծել է, որ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությանը հանձնարարել է աշխատանքներ սկսել ծովային նավերի համար միջուկային ուժ ունեցող սարքերի և վառելանյութի արտադրության ուղղությամբ։ Իրանի դերը տարածաշրջանում էլ ավելի է մեծանում Վաղը Իրանի նախագահ Հասան Ռուհանին կայցելի Հայաստան: Մեկօրյա այցի ընթացքում Հասան Ռուհանին կհանդիպի ՀՀ նախագահի հետ և կքննարկի երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Նաև երկու երկրների գործարարները կմասնակցեն առևտրային կապերի քննարկմանը։ Հաջորդ կանգառը կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանան, որտեղ Ռուհանին կհանդիպի երկրի նախագահի հետ և նրա հետ մամլո ասուլիսով հանդես կգա։ Մեկօրյա այցի ընթացքում երկու երկրների նախագահները ծրագրում են մի քանի փաստաթուղթ ստորագրել երկկողմ հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ։ Այնուհետև՝ դեկտեմբերի 22-ին, Իրանի նախագահը կուղևորվի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ։ Արդեն հայտնի է, որ 2017 թվականի հունվարին Ռոհանին կարող է Ռուսաստան այցելել։ Նրա այցը տեղի կունենա մոտ մեկ ամիս անց։ Կան տեղեկություններ, որ դեկտեմբերին Մոսկվա է մեկնելու Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ նախապատրաստելու համար Ռոհանիի այցը Ռուսաստան։ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները վերջին երկու տարում հասել են զարգացման աննախադեպ մակարդակի, հույս կա, որ 2017թ․համաձայնագիր կստորագրվի Եվրասիական տնտեսական միության հետ, հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանաին։ «Թեհրանը լուրջ բանակցություն է վարում Եվրասիական միության հետ, հույս կա, որ համագործակցության մասին համաձայնագիրը կստորագրվի 2017 թվականին»,-ասել է Սանաին՝ Մոսկվայում Երրորդ ամենամյա ֆորումում։ Նրա խոսքով՝ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության մակարդակն այժմ աննախադեպ է վերջին 500 տարիների ընթացքում։ Նշենք նաև, որ այսօր նախատեսվում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների՝ Սիրիայում իրավիճակին նվիրված հանդիպումը: Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և նրա իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am