ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնքում գտնվող սեփականության իրավունքով օտարված գույքի՝ «Մ. Արամյանցի տուն (ամառանոց)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանն ու դրա տարածքը (27,1 հա) ճանաչել բացառիկ՝ գերակա հանրային շահ:
«Որոշման ընդունումը պայմանավորված է նորահայտ հուշարձանի և դրա զբաղեցրած տարածքի ոչ նպատակային օգտագործումը կանխելու, պատմականորեն ձևավորված նախնական կերպարին համապատասխան վերականգնման և նորոգման, գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական, զբոսաշրջային կամ նախնական գործառնական նպատակ-ներով օգտագործման և հարակից տարածքների կառուցապատումը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:Նախարարության մասնագետների կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառույցի սեփականաշնորհումից հետո այն մատնվել է անուշադրության, չեն իրականացվել պահպանական միջոցառումներ՝ մասնավորապես, վերականգնողական աշխատանքներ, միջավայրը մնացել է անխնամ, ինչի պատճառով մեծ բարերար Մ. Արամյանցի կողմից կառուցված շենքերը գտնվում են փլուզման եզրին», - նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը