ՀՀ արդարադատության նախարարության` 2016-ին կատարած կարևոր աշխատանքներից է պրոբացիոն համակարգի ներդրումը: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
2016 թվականի մայիսին 116 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Խորհրդարանն ընդունեց «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքը, իսկ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն 2016թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ արդարադատության կազմում ստեղծվեց Պրոբացիայի պետական ծառայությունը:
Ծառայությունն իրականացնում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները, որոնք են տուգանքը, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, հանրային աշխատանքները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում պատժից պայմանական վաղակետ ազատված, պատիժը պայմանականորեն չկիրառված, հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կամ այլ հիմքերով պատիժը հետաձգված անձանց նկատմամբ: ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում 19.12.2016թ-ի դրությամբ հաշվառման մեջ է գտնվում 2813 դատապարտյալ, որոնց նկատմամբ նշանակվել է 1783 պատիժ, որից 1411՝ տուգանք, 199-ը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում, իսկ 173-ը՝ հանրային աշխատանքներ: Վերահսկողությունների քանակը կազմում է 1206, որից 1135-ը պատիժը պայմանականորեն չկիրառված դատապարտյալներն են, 62-ը՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատված և 9-ը պատժի հետաձգումով: 176 անձնական գործում կա մեկից ավելի պատիժ կամ վերահսկողություն,ասաց նախարարը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը