2016թ. դեկտեմբերի 22-ինԱրցախի ԱԺ լիագումար նիստում «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար ՀայկԽանումյանն անդրադարձել էԼևոն Տեր–Պետրոսյանի՝ ՀԱԿհամագումարում ունեցածելույթին: «Օրերս հայոցպարտվողականության ևհանձնվողականության գլխավորգաղափարախոսը՝ Լևոն Տեր–Պետրոսյանը, կրկին հանդես եկավ զիջողական հայտարարություններով՝ պնդելով, որխաղաղության հասնելու համար հարկավոր եմ փոխզիջումներ: Կարծում եմ շատերիդ կարծիքնարտահայտած կլինեմ, եթե ասեմ, որ փոխզիջումները ոչ թե խաղաղության են հանգեցնելու, այլավելի մեծ պատերազմի և ավելի շատ զոհերի » ,-նշել է պատգամավորը: Այնուհետևներկայացնելով թե ինչու՞ է վտանգավոր փոխզիջումների գնալը՝ Խանումյանը կրկինանդրադարձել է Սերժ Սարգսյանի ռուս լրագրողին տված նոյեմբերյան հարցազրույցին:
«Հիշեցնեմ, որ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից մոտ մեկ ամիս առաջ հարցազրույց էր տվել ՍերժՍարգսյանը՝ մասնավորապես հաստատելով, որ 2011թ. Կազանի եռակողմ հանդիպման ժամանակինքը պատրաստ է եղել ստորագրել փաստաթուղթ, որով Ադրբեջանին կտրվեին իր խոսքերով «յոթ շրջանները »: Սերժ Սարգսյանը վստահորեն ասում է, որ հայկական կողմերը, ՀայաստանիՀանրապետությունը և Արցախի Հանրապետությունը պատրաստ են հեռանալ այդ շրջաններից:
Նոյեմբերի 30-ի իմ ելույթում ես պարզաբանում էի պահանջել Արցախի նախագահ ԲակոՍահակյանից՝ իմանալու, արդյո՞ք նա ևս 2011թ. պատրաստ է եղել տարածքային զիջումների: Ի՞նչ հիմնավորվածությամբ է Սերժ Սարգսյանը պնդում, որ հայկական կողմերը պատրաստ ենԱդրբեջանին հանձնել յոթ շրջաններ:
Այս հարցին ես դեռ պատասխան չեմ ստացել, ինչի համար էլ հարկ համարեցի կրկնելպարզաբանման պահանջս, հաշվի առնելով նաև, որ հայաստանյան քաղաքական դաշտումքննարկման առարկա է դարձել տարածքների հանձնման թեման»,-ամփոփել է իր ելույթը Հայկ Խանումյանը:
«Վերածնունդ» խմբակցություն
Ստեփանակերտ, Արցախ
22 դեկտեմբերի, 2016թ.
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը