ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավավություն տվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց, որ հստակեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի գործող դիսպոզիցիան, վերանայել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված խոշոր և առանձնապես խոշոր չափերը, վերանայել, հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարելուց խուսափելու առնչությամբ հարուցված վարչական և քրեական վարույթների տարանջատման իրավական կառուցակարգերը:
Նախարարի խոսքով` նախագծով առաջարկվում է նաև վերանայել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված խոշոր չափի նվազագույն շեմը, քանի որ 2006 թվականից մինչ օրս՝ գրեթե 9 տարի նշված նորմի շեմը չի վերանայվել՝ պահպանելով հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը (2 մլն դրամ), մինչդեռ, 2006թ-ից առ այսօր նվազագույն աշխատավարձի շեմն աճել է մոտավորապես կրկնակի անգամ՝ 20 հազարից հասնելով 55 հազար դրամ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խոշոր չափը՝ 2 մլն դրամը փոփոխության չի ենթարկվել։
Նախագծով առաջարկվող նոր խմբագրությունը լուծելու է կարևորագույն խնդիր՝ վարչական վարույթին վերաբերող գործերը քրեաիրավական հարթություն տեղափոխելու հնարավորության սահմանափակումը, քանի որ քննարկվող նորմի դիսպոզիցիայում հստակեցվել են հանցագործության կատարման եղանակները և իրավական պարտադիր այլ չափանիշները:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը