ԱԱԾ-ին հատուկ շնորհակալություն

ՊՊԾ գնդի գրավումը, սակայն, ոչ այլ ինչ, քան՝ ԱԱԾ-ի ձախողում, հնարավոր չէ անվանել։ Եվ առնվազն տարօրինակ է, որ երկու պաշտոնյաների ուղերձներում այդ իրադարձությունը հիշատակվում է դրական լույսի ներքո։ Հարցը, թե ինչպես եղավ, որ ՊՊԾ-ն գրավվեց, Սերժ Սարգսյանին կարծես առհասարակ չի հետաքրքրում։ Մինչդեռ, արժեր։ Հիշեցնենք, հուլիսի 17-ից 3.5 շաբաթ առաջ ձերբակալվել էր «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը եւ եւս 8 հոգի։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ազգային անվտանգության ծառայության եւ Քննչական կոմիտեի համատեղ օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ «Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել են զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը»։ Պաշտոնական հաղորդագրության մեջ չէր նշվում, սակայն Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը այն ժամանակ ասուլիսներից մեկում ասաց. «Քննչական կոմիտեում իրականացված քննությամբ պարզվել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը խմբի հետ իբր մտադիր է եղել գրավել նաեւ Նուբարաշենի զորամասը»։ Մեկ ամիս առաջ ԱԱԾ-ն տեղյակ լինի, որ նախապատրաստվում է Երեւանում ռազմական որեւէ օբյեկտի գրավում եւ մեկ ամիս անց դա կատարվի՞։ Սա մի փաստ է, որին պետք է հետեւեին ԱԱԾ տնօրենի եւ մի քանի վարչությունների պետերի պաշտոնանկությունները։ Սակայն ոչ միայն նման բան չեղավ, այլեւ երեկ պարզվեց, որ նրանք դեռ ծափահարություններ են վաստակել իրադրության քիչ թե շատ խաղաղ հանգուցալուծման եւ անդառնալի կորուստներ չունենալու համար։ Խոսքը պետականության եւ սահմանադրական կարգի համար անդառնալի կորուստների մասին է, որովհետեւ երեք ընտանիք անդառնալի կորուստ ունեցավ։ Մինչդեռ մարդկային կյանքերի կորուստներից եւ մյուս բոլոր անցանկալի զարգացումներից կարելի էր խուսափել, եթե ԱԱԾ-ն ընդամենը պատշաճ կատարեր իր աշխատանքը, բացահայտեր Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի և մյուսների կապը Սեֆիլյանի պլանների հետ։ Ձերբակալեր նրանց, կանխելու համար հնարավոր անօրինական գործողություններն ու զանգվածային անկարգությունները։ …Թերեւս, ավելի ճիշտ կլիներ, որ Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ին պարզապես հատուկ շնորհակալություն հայտներ ՊՊԾ գնդի գրավումը բարձր պրոֆեսիոնալիզմով եւ գրագետ կազմակերպելու համար։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Գերեզմանի վրա կանգնած «երջանկություն» վաճառողը սովորական «բառիգ» է». Ռուբեն Մխիթարյան «Բա համբալն ուրիշ ձևա՞ լինում, դե լսի՛ր»․ Արմենակ Դանիելյան (video) «Ավինյա՛ն, դու մայկա-տրուսիկ տպող․․․»․ Գագիկ Ծառուկյան (video) Նիկո՛լ, ու՞մ վրա ես գոռում․ վառված զինվորի մոր դիմաց դու քո խայտառակ վիճակը տեսա՞ր․ Վահե Մովսիսյան (video) «Քա* ես ուտում, գլուխդ պատին ես տալիս, որ․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) «Էշ ա, էշ-էշ դուրս ш տվել»․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին (video) Թրամփի վարչակազմում մշակել են հաջորդ շաբաթվանից Իրանի դեմ հարվածներին վերադառնալու ծրագրեր Պուտինը կմեկնի Չինաստան ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան Նոր մանրամասներ՝ ինչպես է Փաշինյանի անվտանգությունը Նիկոլին հեռացրել այդ թաղամասից, որ․․․ Դանիելյան (video) Վթարային ջրանջատում #ՀԻՄԱ․ Շրջայց՝ Կենտրոնում․ ինչ են ասում երևանցիները Լևոն Քոչարյանին, Աննա Գրիգորյանին, Մանուկյանին (video) «Ուժեղ Հայաստանը» հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ. Հետք 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 90-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է (video) Գործարքն ավարտված է Շոկային թվեր․ Ահա ինչպես հեղափոխական «չքավորները» դարձան միլիոնատերեր (video) Ո՞վքեր են ձայն փոշիացնողները, ո՞վ քանի մանդատ կստանա․ Արփինե Հովհաննիսյան (video) Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել #ՀԻՄԱ․ «Փաշինյանի լկտիությունը տեսա՞ք՝ զոհված զինվորի մոր հետ խոսելիս»․ շրջայց՝ Նորք Մարաշում (video) Փաշինյանի քաղաքական որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտման․ ՌԴ պետդումայի խոսնակ Ոչ ոք չի կարող ՀՀ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել. Իրանի դեսպանատունը` Իսրայելին Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել. նոր մանրամասներ Գիտե՞ք չէ` ինչ կլիներ նման իրավիճակում որևէ ընդդիմադիր ուժի հետ...
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am