13 ձերբակալված անձ ռուս դեսպանի սպանության հարցով
Թուրքիայում Անդրեյ Կառլովի սպանության հարցով ձերբակալվածների թիվը հասել է 13-ի: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով NTV հեռուստաընկերությանը: Նրանց մի մասը կապված է իսլամական ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ: Անկարան մեղադրում է նրան հուլիսի կեսերին Թուրքիայում պետական հեղաշրջում կատարելու փորձի մեջ: Ձերբակալվածների թվում են նաև նրա մայրն ու քույրը: 62ամյա Անդրեյ Կառլովը սպանվել է դեկտեմբերի 19-ին Անկարայի ժամանակակակից արվեստի պատկերասրահում: Սպանությունը կատարել է որպես անվտանգության աշխատակից ներկայացած Մեվլյուտ Մերտ Ալթընթաշը: ՌԴ քննչական կոմիտեն սպանության կապակցությամբ հարուցել է քրեկան գործ «Միջազգային ահաբեկչության ակտ» հոդվածով:
