Թրամփն ասել է Քլինթոնի պարտության պատճառը
Թրամփն իր թվիթերում գրել է, թե ինչու է Քլինթոնը պարտվել ԱՄՆ նախագահական ընտրություններում: «Ձայներ ստանալու համար Հիլարին սխալ նահանգներում էր իրականացնում քաղաքական քարոզարշավները»,- գրել էր Դոնալդ Թրամփը: Թրամփը վստահ է, որ ավելի բարձր ցուցանիշներ նա կունենար, եթե հաղթողը որոշվեր ընտրողների քանակով: Ավելի վաղ ընտրական կոլեգիան հաստատել էր, որ ԱՄՆ նախագահը Թրամփն է:
