Հետողորմեա
Գերատեսչություններում պրեմյաների՝ 13-րդ աշխատավարձերի հարցը մասնակի լուծվել է: Կարեն Կարապետյանի հանձնարարականով նախարարները աշխատակազմերին հայտնել էին, որ այս տարի պրեմյա չեն ստանալու ու անցնելու են խնայողությունների ռեժիմին: Մեր տեղեկություններով նախարարություններում բարձրացված բողոքի ալիքը փոխել է վարչապետի որոշումը, նախարարները կառավարության ղեկավարին փոխանցել են դժգոհությունների մասին: Այսօր որոշ նախարարություններում պրեմիաները բաժանվել են:
