Վատ քայլի եմ դիմել, շատ զղջում եմ. չգործող ֆաբրիկայից կատարված գողությունը բացահայտվել է/տեսանյութ/
Օրերս ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ այս տարվա սեպտեմբերին մարզի չգործող ֆաբրիկաներից մեկից գողություն է կատարվել: Այդ փաստով ոչ ոք ոստիկանություն չէր դիմել: Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Նաիրիի բաժնի եւ Նոր Հաճնի բաժանմունքի աշխատակիցները գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունք բերման են ենթարկել Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակիչ 38-ամյա Հրաչ Պ.-ին եւ 34-ամյա Դանիել Ղ.-ին:
Նրանք խոստովանել են, որ 8 հատ օդափոխության շարժիչներ եւ 20 կոնստրուկցիոն իրաններըբարձել էին անծանոթ մի «ԶԻԼ»: «Վատ քայլի եմ դիմել, շատ զղջում եմ»,-ասացին նրանք: