Չենք խաբում.փոխնախարար
2016-ին Հայաստանը կրկնակի շատ թարմ միրգ ու բանջարեղեն է արտահանել, քան 2015-ին։ Տարեսկզբից արտահանվել է ընդամենը 143 տոննա միրգ ու բանջերեղեն, մինչդեռ 2015-ի այդ նույն ժամանակահատվածում (հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 21) ՝ 73․7 հազար տոննա,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Իրացման հիմնական շուկան, ինչպես միշտ, Ռուսաստանն է՝ 85 տոկոս։ Նկատենք, որ արտահանման ծավալը եղածից շատ ցույց տալու դրդապատճառներից մեկը կարող է լինել Հայաստանից թուրքական ու իրանական մրգի ու բանջարեղենի վերաարտահանումը «լվանալու» փորձը։
