Դեսպան Կառլովին հետմահու ՌԴ հերոսի կոչում է շնորհվել
TASS-ի փոխանմամաբ ,Կրեմլի կայքից տեղեկանում ենք,որ Անկարայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին հետմահու Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում են տվել։ Ռուսաստանի հերոսի կոչումը դիվանագետին է շնորհվել «Թուրքիայի Հանրապետությունում ՌԴ դեսպանի պաշտոնում ցուցաբերած խիզախության եւ տոկունության, ինչպես նաեւ ՌԴ արտաքին քաղաքական կուրսի իրականացման մեջ ունեցած ավանդի համար»,-ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանում: Հիշեցնենք,որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել էր դեկտեմբերի 19-ի երեկոյան՝ ֆոտոցուցահանդեսի ժամանակ։
