4 տարվա ընթացքում առաջին անգամ Հալեպում սուրբծննդյան եղևնի են տեղադրել/լուսանկար/
Ինչպես հաղորդում է «Ալ-Վաթան» թերթը, քաղաքի բնակիչները 4,5 տարվա ընթացքում առաջին անգամ պատրաստվում են դեկտեմբերի 25-ը՝ Քրիստոսի ծնունդը դիմավորել խաղաղ մթնոլորտում:Քաղաքում տոնական լույսեր են վառվել սուրբծննդյան եղևնու վրա, որը տեղադրվել է կենտրոնի՝ առավելապես քրիստոնյաներով բնակեցված Ազիզիա թաղամասի հրապարակում: քաղաքի բնակիչները 4,5 տարվա ընթացքում առաջին անգամ պատրաստվում են դեկտեմբերի 25-ը՝ Քրիստոսի ծնունդը դիմավորել խաղաղ մթնոլորտում: Քաղաքի բնակիչները չեն սպասել սիրիական հրամանատարության պաշտոնական հայտարարությանն այն մասին, որ քաղաքն ամբողջովին մաքրված է գրոհայիններից և տրվել են նախատոնական տրամադրություններին:
