Թուրքիան և Ադրբեջանը 800 միլիոն դոլար կստանան
Համաշխարհային բանկը 800 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Թուրքիային և Ադրբեջանին TANAP գազատարի շինարարության համար։ Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ գազը Ադրբեջանի հանքավայրերից Վրաստանով և Թուրքիայով կհասցվի ԵՄ երկրներ։ Ինչպես նշվում է՝ գազատարը «Հարավային գազային միջանցքի» նախագծի մի մասին է:
Այսպիսով՝ 400 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրվել է թուրքական պետական Botas ընկերությանը՝ 24 տարվա պետերաշխիքային ժամկետով՝ 5 տարի արտոնյալ ժամանակահատվածով, իսկ Ադրբեջանին հատկացվել է 30 տարի ժամկետով։
