«Գազը կարող է նպաստել Հայաստանի զարգացմանը». Հասան Ռոհանի
Հայաստան-Իրան գործարար համաժողովին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ասաց, որ Հայաստանն ու Իրանը բանակցում են դեպի Հայաստան իրանական գազի արտահանման ավելացման շուրջ: ԻԻՀ նախագահը կարևորեց համաժողովի ընթացքում երկու երկրների գործարարների շփումը: «Գազը կարող է նպաստել Հայաստանի զարգացմանը»,-ասաց նա: Նախագահ Ռոհանին վստահեցրեց նաև, որ Ազատ տնտեսական գոտին կարող է նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնմանը տնտեսական առումով: «Հայաստանի աշխարհագրական և Իրանի աշխարհագրական դիրքերը ևս չափազանց կարևոր են, ու երկու երկրները կարող են ունենալ տարանցիկ միջանցք, հուսիս-հարավ առանցքում»,-ասաց Իրանի նախագահը:
