Հարձակում Ռուսաստանի վրա
Թուրքիայում ռուս դեսպանի սպանությունը որակվել է որպես հարձակում երկրի դեմ։ Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ ծանր է ընդունել դեսպան Անդրեյ Կառլովի սպանության մասին լուրը։ «Վլադիմիր Պուտինը դատապարտել է տեղի ունեցած սանդրանքը։ Դեսպանի վրա հարձակումը «փաստացիորեն հարձակում է մեր երկրի վրա» »,-ասել է Պեսկովը։
