Արտառոց դեպք. Ռուսաստանում գրանցվել է ռեկորդային թվով աստիճան ցուրտ
rg.ru-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանում գրանցվել է 62 աստիճան ցուրտ։ Նշվում է, որ Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանում ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել: Տեղի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ելենա Շումակովայի փոխանցմամբ՝ երեկ Կազիմ Բելոյարսկի շրջանում գրանցվել է 58 աստիճան ցուրտ, այսօր՝ 62 աստիճան ցուրտ: Հայտարարվել է արտակարգ դրություն:
