Ցանկանլի է, որպեսզի իրանական կապիտալն ավելի տեսանելի լինի Հայաստանում. Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստան-Իրան գործարար համաժողովի ժամանակ կարևորեց Իրանի և Հայաստանի գործարար հատվածի միջև կապերի ամրապնդումը։ Նախագահի խոսքով՝ Իրանն ու Հայաստանն ունեն մեծ տնտեսական ներուժ, որն ամբողջովին օգտագործված չէ։ Նախագահն ընդգծեց, որ անհրաժեշտ է խրախուսել, որպեսզի իրանցի գործարարները կարողանան գալ Հայաստան և այստեղ ընդլայնեն իրենց գործունեությունը և հակառակը։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի իրանական կապիտալն ավելի տեսանելի լինի Հայաստանում», - նշեց նախագահը՝ հավելելով, որ Հայաստանն արտոնյալ երկիր է մի շարք երկրների հետ, որից կարող են օգտվել նաև իրանական գործընկերները։
