Վիեննայից Երևան թռչող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել
Վիեննայից Երևան ուղևորված ինքնաթիռն այս գիշեր վատ եղանակային պայմանների պատճառով չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում և վերադարձել է Վիեննա: Այս մասին հայտնեցին օդանավակայանի լրատվական ծառայությունից՝ տեղեկացնելով, որ մյուս բոլոր չվերթները բարեհաջող իրականացվել են:
