Բելլա Քոչարյանն ու Ջավահիր Ծառուկյանն այցելել են ՀՕՖ
Հայ օգնության ֆոնդի աջակցության կենտրոնում Ամանորին ընդառաջ տոնական միջոցառում էր կազմակերպվել և տեղի երեխաների համար անցկացվեց ուրախալի ծրագիր, հանձնվեցին բազմաթիվ նվերներ: Միջոցառմանը ներկա էին մշակույթի գործիչներ՝ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, նաև տարբեր դերասաններ։ Գլխավոր հյուրերն էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանն ու գործարար Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանն իր թոռնուհու հետ։ Հարկ է նշել, որ հատկապես հետաքրքիր է վերջիններիս հանդիպումն այն առումով, որ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները վերջին շրջանում բավականին սառն են:
