Բեռլինում ահաբեկչություն կատարողին տեսել են Դյուսելդորֆի առևտրի կենտրոնում
РИА Новости-ն գրում է, որ Դյուսելդորֆի կենտրոնում ոստիկանությունը շրջափակման մեջ է վերցրել առևտրի կենտրոններից մեկը, որտեղ տեսել են Բեռլինում ահաբեկչություն կատարող ահաբեկչին: Լրատվամիջոցները հրապարակել էին կասկածյալի լուսանկարը: Խոսքը, հավանաբար, Թունիսի քաղաքացի Անիսի մասին է, որը հնարավոր է, որ մի քանի անձնագիր ունի և 21-23 տարեկան է: Ոստիկանությունը դեռ պաշտոնապես չի հաստատել այդ տեղեկատվությունը: Ավելի վաղ, Բեռլինի կենտրոնում բեռնատարը մխրճվել էր բազմության մեջ, ինչի հետևանքով մահացել էր 12 մարդ, իսկ 48-ը վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց: Գերմանիայի կառավարությունը հայտարարել էր, որ դա եղել է ահաբեկչություն:
