Թուրքիայից Հայաստան մեծ խմբաքանակ խնձոր է՞ ներկրվել
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Թուրքիայից Հայաստան մեծ խմբաքանակ խնձոր ներկելու մասին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկություն չունի: «Թուրքիան ռիսկային երկրների ցանկում է, հետևաբար` այնտեղից ներկրվող սննդամթերքի բոլոր տեսակները, այդ թվում, պտուղ բանջարեղենը ենթարկվում են անվտանգության փորձաքննության»,-ասաց Արթուր Նիկոյանը: Ինչպես տեղեկացրեց՝ Ամանորին աշխատելու են արտակարգ ռեժիմով, ուշադրություն է դարձվելու ապրանքների պիտանելիության ժամկետին, պահման պայմաններին և այլ հարցերին:
