Ռուբիկ Հակոբյանին կարող են զրկել անձեռնմխելիությունից
ատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կողմից լրագրող Վահե Մակարյանին հարվածելու դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից: Ի դեպ նշենք, որ պատգամավորներն անձեռնմխելի են և նրան մեղադրանք առաջադրելու համար անհրաժեշտ է ԱԺ թույլտվությունը, որն ստանալու համար, ըստ գործող օրենքի, միջնորդությամբ խորհրդարան պետք է մտնի ՀՀ գլխավոր դատախազը։
