Արման Սահակյանը թվախեղդ արեց

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը տարեվերջյան մամուլի ասուլիսում նշեց, որ պետական գույքի օտարումից ստացված միջոցները 2016 թվականին կազմել են 6 մլրդ 859 մլն դրամ՝ 2015 թ. ցուցանիշների համեմատ ավելանալով 4 մլրդ 422 մլն դրամով:Ինչպես տեղեկացրեց պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են շուրջ 50 մլն դրամ։ Պետական գույքի վարձակալությունից էլ պետական բյուջե է մուտքագրվել 221 մլն 227 հազար դրամ՝ նախատեսված 192 մլն 400 հազար դրամի փոխարեն։ «Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են շուրջ 50 մլն դրամ: Անցյալ տարվա ցուցանիշը գրեթե նույնն է: Պետական գույքի վարձակալությունից 15.12.2016թ. դրությամբ, փաստացի պետական բյուջե է մուտքագրվել 221 մլն 227 հազ. դրամ՝ նախատեսված 192 մլն 400 հազարի փոխարեն: ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենք- շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է 83 մլն 944 հազ. դրամ: Անցած տարի փաստացի մուտքագրվել էր 61 մլն 871 հազ. դրամ, որն այս տարի գերազանցվել է 36%-ով: Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը 2016-ին կազմել են 38 մլն 578 հազ.դրամ»,- ասաց Սահակյանը: Նրա հաղորդմամբ՝ օտարումից, մասնավորեցումից, վարձակալութունից, կապի սարքավորումների տեղակայումից ու հողի կադաստրային արժեքի մուտքերից ստացված դրամական միջոցները 2016-ին կազմել են 7 մլրդ 252 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 4 մլրդ 477 մլն դրամ, համայնքային բյուջեներ՝ 2 մլրդ 711մլն 629 հազ. դրամ, ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 64 մլն 103 հազ. դրամ: Լուծարման գործընթացում է գտնվում 22 կազմակերպություն։ Բռնագաղթած եւ Հայաստանի քաղաքացիություն ստացած ընտանիքներին էլ Արման Սահակյանն ուրախ լուր հաղորդեց․ կառավարության որոշումներով 14 ընտանիք սեփականաշնորհել է իր զբաղեցրած բնակելի տարածքները, տեղաբնակ 44 ընտանիքի նվիրատվությամբ հատկացվել են իրենց սենյակները։ Ընդհանրապես 2011 թվականից առայսօր լուծվել է մայրաքաղաքի եւ մարզերի հանրակացարաններում բնակվող 366 ընտանիքի սեփականության խնդիր, որից 253-ը՝ նվիրատվության, 113-ը՝ սեփականաշնորհման ճանապարհով։

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»․ Սիրուշո 2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել. հայտարարություն Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակը Վարչական դատարանն արգելեց ՀՀ ՊՆ-ին վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից․ փաստաբան Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում 20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. Կոբախիձե 1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10․ Մամիկոն Ասլանյան Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. «07»-ի վարորդը մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք» Հիմարությու՛ն է մանդատները չվերցնելը․ Անժելա Թովմասյան (video) ԳՇ պետը ճիշտ չի ասում. Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել (video) 3 պատճառ՝ ինչու պետք է չհրաժարվել մանդատներից... (video) Ասեմ՝ ինչու են հենց Զվարթնոցում նկարել Ծառուկյանի դեմ այս խայտառակ ապօրինությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Կատաստրոֆիկ է․ Ռուսաստանը հենց չճանաչի ՀՀ ընտրության արդյունքները, ուրեմն․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am