Eurosport-ը՝ Մխիթարյանի խաղի մասին
Eurosport-ն անդրադարձել էՀայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին: «Մխիթարյանը կարևոր դերակատարություն ունի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Հենրիխ Մխիթարյանը միայնակ կարողանում է համատեղել Ջեսի Լինգարդի և Խուան Մատայի գործառույթները: Նա շատ գրագետ է գործում խաղադաշտում՝ հիանալի համագործակցելով Զատան Իբրահիմովիչի հետ և համակցելով կիսապաշտպանների գործողությունները»,- գրում է կայքը:
