«Ջըբհատ ան Նուսրան»`դեսպան Կառլովի սպանության պատասխանատու
Ինչպես հայտնում է «Աս Սումերիա» հեռուստակայանը, «Ջըբհատ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է Թուրքիայում ռուսական դեսպան Անդրեյ Կառլովի սպանության պատասխանատվությունը: Դեսպան Կառլովի վրա մահացու կրակ արձակած Մեւլեթ Ալթինթաշը նախկինում եղել է Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի թիկնազորի անդամ:
