Մեր երկրում ստիպողավար որևէ բան չի արվում. Արման Սահակյան
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքները: Լրագրողներից մեկի հարցին՝ հնարավո՞ր է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին իշխանությունները ստիպեն գնել Դիլիջանի ուսումնական կենտրոնը,Արման Սահակյանը պատասխանեց, որ մեր երկրում ստիպողավար որևէ բան չի արվում: «Կընդունենք ՊԵԿ-ից, բոլոր տարբերակները քննարկելի են՝ վարձակալությունը, հավատարմագրային կառավարումը և գույքի օտարումը, բոլոր դեպքերում մինչև լուծում ստանալը պետությունը որևէ լումա չի կորցնի: Գնորդ կամ վարձակալող այս պահին չկա, պետությունն այդ գործարքից չի տուժի երբէ»,- նշեց Արման Սահակյանը:
