Հասան Ռոհանի. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի դիմավորման պաշտոնական արարողությունը: Զրույցի ընթացքում՝ Հասան Ռոհանին խոսել է Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման մասին: «Մեզ համար Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամական երկրներ են, եւ մենք հույս ունենք, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ականատեսները կդառնանք։ Դա բխում է ամբողջ տարածաշրջանի շահերից։ Խնդիրը ռազմական լուծում չունի, եւ մենք կուզեինք լուծումը տեսնել խաղաղ ճանապարհով»,– ասել է Հասան Ռոհանին։
