«Հրապարակ»-ում կարդում ենք.
«Ընտրությունների ելած քաղաքական ուժերն այցեքարտի` անունների, կարգախոսի, լոգոյի, ուղեկից երաժշտության փնտրտուքների մեջ են: Նիկոլ- Էդմոն- Արամ Զավենի դաշինքը քննարկում է մի քանի տարբերակ` «Մենք» դաշինք, որը կուղեկցվի Անուշ և Ինգա Արշակյանների «Մենք ենք` մեր սարերը» երգով, և Հրանտ Մաթևոսյանի «Կարևորը մենք ենք ու Ավստրիան» թևավոր խոսքով, կամ՝ «Հանուն Հայաստանի»:
«Սեղանին այս պահին մոտ մեկ տասնյակ նման վարկածներ կան, այսօր- վաղը կորոշենք»,- ասաց դաշինքի ներկայացուցիչը:
Նույն փնտրտուքն է ընթանում նաև Ծառուկյանի «մերձակայքում», չնայած տեսակետ կա, որ վերջինս ընտրություններին մասնակցելու է «Ծառուկյան դաշինք» անվամբ, սակայն Ծառուկյանի «մերձավորները» գտնում են՝ «էտօ նե խարոշի տոն», որովհետև ասոցացվում է «Բալասանյան դաշինքի» հետ: Անվան փնտրտուքը շարունակվում է»,- գրում է թերթը:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը