«Փաստ» թերթը գրում է. «Արդեն տեղեկացրել ենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի որպես ՀՀԿ ռեյտինգային ցուցակի «ներկայացուցիչ»: Այս առաջադրման հետ կապված երեկ «Փաստին» հետաքրքիր մանրամասներ հաղորդեցին:
Պարզվում է` Սուրիկ Խաչատրյանը, մտածելով, որ իր թեկնածությունը ՀՀԿ–ում կմերժեն, կուսակցության վերնախավին էր ներկայացրել որդու` Տիգրանի թեկնածությունը: Դե, ղեկավարությունն էլ ծանրութեթև էր արել ու հասկանալով, որ Լիսկայից պրծում չկա, ընտրել էր «չարյաց փոքրագույնը»` հորը:
Գուցե քննարկել էին, թե հայր ու որդուց ով է ամենավերջինը օրինազանցություն կատարել: Պարզվել էր` որդին, ով օրերս աղմկահարույց պատմության մեջ էր ընկել Կավալենկո Շահգալդյանի թոռան հետ կապված: Իսկ Սուրիկը բավական ժամանակ է «չեպե» չունի, և որոշեցին հորը «մտցնել» ռեյտինգային ցուցակի մեջ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը