«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 21-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հայտնեց՝ Ռուսաստանի Դաշնությունից բանան ներկրելու փորձ կատարած գործարարը անհայտ անձանց կողմից ՀՀ տարածքում խոչընդոտների է բախվել, ավելի ուշ օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության վարչությունների աջակցությամբ նրան հաջողվել է իրականացնել ներկրումը: Ո՞վ էր այդ անհայտ անձը, մինչ օրս հստակ հայտնի չէ, գործով զբաղվում է ՀՀ գլխավոր դատախազությունը: «Ժողովուրդ» օրաթերթին միջադեպից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Ըստ այդմ, տնտեսվարողը հենց մաքսատանը «առեղծվածային» զանգ է ստացել, թե եթե չես ուզում ինձ հետ խնդիրներ ունենալ, բանանը չպիտի շուկա մտնի. ինքնարժեքով կվաճառես ինձ: Զանգը, ըստ լուրերի, ստացվել էր ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ, բանանի ներկրման մոնոպոլիստ համարվող Միհրան Պողոսյանից: Վերջինս, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, մեկնաբանելով լուրերը, ասաց. «Ես, ճիշտն ասած, դրա մասով ճշտել եմ, և քաղաքացին հերքում է տվել: Դա փաստ է, իմ տեղեկությունները չեն»:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը