Զախարովան Facebook-ից հեռացրել է սպանված ռուս դեսպանի նկարը. լուսանկար
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջից հեռացրել է լուսանկարը, որտեղ պատկերված էր Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը՝ սպանությունից բառացիորեն րոպեներ առաջ։
Լուսանկարի վրա առկա էր հետևյալ գրությունը. «Ես չեմ սիրում, երբ մեջքին կրակում են»: Այդկերպ նա մեջբերել էր Վլադիմիր Վիսոցկու «Ես չեմ սիրում» երգի բառերը։
Զախարովան ավելի ուշ, առանց որևէ պատճառաբանության, հեռացրել է իր գրառումը:

